Առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։

Վ.Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:

Դեսպանը հորդորել է նաև քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել