ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1201, որից 358-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 780, բացասական թեստերը եղել են՝ 10 793-ը, մահվան դեպքերը՝ 19-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1159 էր, բուժվածները՝ 358-ը, փաստացի բուժվողները՝ 783-ը, բացասական թեստերը՝ 9632-ը, մահվան դեպքերը՝ 18-ը: