Տեխնիկական ստուգումների ընթացքում 33 տնտեսավարող սուբյեկտներում բացահայտվել է 80 խախտում

Տեսչական մարմնի 2020 թ. գործունեության տարեկան ծրագրով 1-ին եռամսյակում կատարվել է 35 ստուգում։ Տեխնիկական ստուգումների ընթացքում 33 տնտեսավարող սուբյեկտներում (կամ դրանց մասնաճյուղերում) բացահայտվել է 80 խախտում։

Այս մասին տեղեկացնում են  քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

Հիմնական խախտումներ վերաբերում են.

կազմակերպության գազի տնտեսությունները շահագործող ինժեներատեխնիկական անձնակազմի (ԻՏԱ), գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող ԻՏԱ, գազամատակարարման օբյեկտների շինարարությունն իրականացնող շինմոնտաժային կազմակերպությունների ԻՏԱ գիտելիքների ստուգման կազմակերպմանը – 11 հատ,

գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող աշխատակիցների, այդ թվում նաև եռակցողների, գիտելիքների ստուգ ման կազմակերպման – 10 հատ,

առանց լիազոր մարմնից ստացված գործարկման եզրակացության գործարկված էներգատեղակայանքների առկայությանը – 10 հատ,

գազատարերի և ծառերի բների միջև հեռավորությանը – 6 հատ:

Ստուգումների արդյունքում է տրվել է 1 տեղեկանք՝ խախտումների բացակայության վերաբերյալ, կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 31 կարգադրագիր։ Առաջին եռամսյակում հարուցվել է 15 վարչական վարույթ:

Գազաբաշխման և գազասպառման միջին և բարձր ճնշման 3 էներգատեղակայանքներում բացահայտվել է 16 խախտում։

Ստուգումների արդյունքում կազմվել և տրամադրվել է պարտադիր կատարման միջոցառումները և դրանց կատարման ժամանակացույցը սահմանող 3 կարգադրագիր։ Հիմնական խախտումներն են․

շահագործման ընդունված գազատարի համար կազմված տեղեկաթերթիկի բացակայությունը – 2 հատ,

շրջայցային կամ տեխնիկական սպասարկումը (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում) չկատարելը – 2 հատ,

պրոֆիլակտիկ պլանային վերանորոգում չկատարելը – 2 հատ։

Նշված ժամանակահատվածում ստուգվել են 2՝ 110 կվ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներ, որի ընթացքում բացահայտվել է 6 խախտում։

ՀՀ տարածքում տեղակայված 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա, նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում իրականացվել է 251 տեխնիկական ստուգում, որից 102-ը՝ (40.6 %) էլեկտրաէներգետիկական համակարգում և 149-ը՝ (59.4 %) գազամատակարարման համակարգում:

Արդյունքում տրվել է 213 (84.8 %) գործարկման եզրակացություն, իսկ թվով 38 (15.2 %) տեղակայանքների գործարկումներ՝ նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության համար ակտ-կարգադրագրերով մերժվել են։

Իրականացվել է մահվան ելքով 7 պատահարների մասնագիտական քննություն, որոնցից 3-ը տեղի էին ունեցել 2019 թվականի վերջին: 2020 թվականի առաջին եռամսյակում Էներգատեղակայանքներում տեղի են ունեցել մահվան ելքով 4 պատահարներ (2-ը՝ էլեկտրաէներգետիկական համակարգում, 2-ը՝ գազի համակարգում), որոնց վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմակերպվում և իրականացվում են մասնագիտական քննություն, ընդ որում՝ 2-ը Տավուշի, 1-ը Շիրակի և 1-ը Գեղարքունիքի մարզերում: Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են 1 համակարգային պատահարի մասնագիտական քննության:

2019 թվականին էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների տարեկան վերլուծության արդյունքում բացահայտված ռիսկերի նվազեցման նպատակով և համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից ելնելով, քննարկումներ են իրականացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ։

Առաջին եռամսյակում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում էներգետիկայի ոլորտի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 9 արձանագրություն։ Կայացվել է 9 որոշում վարչական տույժ կիրառելու մասին, 2 որոշում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու մասին։ Նշանակվել է 750.000 դրամի չափով վարչական տուգանք:

Էներգետիկայի և էներգասպառման բնագավառում կայացված 1 վարչական ակտ բողոքարկվել է դատական կարգով:

Խորհրդատվություն է տրամադրվել 79 տնտեսավարողների և քաղաքացիներին, ընդ որում 36 դեպքում՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել