ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ հաշվի առնելով ք․Մոսկվայում սահմանված ինքնամեկուսացման ռեժիմն ու դրանից բխող սահմանափակումները՝ դեսպանությունն աշխատում է հեռահար եղանակով։
Հյուպատոսական բաժին այցելող քաղաքացիները համապատասխան ծառայություններ ստանալու նպատակով կարող են դիմել առցանց տարբերակով։
Առցանց դիմելու կարգը՝ https://clck.ru/MydFR։
Միևնույն ժամանակ նշենք, որ քաղաքացիները կարող են այցելել հյուպատոսական բաժին՝ ըստ նախնական պայմանավորվածության»։