ՀՔԾ-է ուղարկվել մշտադիտարման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է կատարել, որում ասվում է․

«Տեղեկացրել էի, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել մշտադիտարման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութերը ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, ինչպես նաև դեպքի կապակցությամբ քաղաքացուց ստացված հաղորդումը և կից փաստաթղթերը:

Նշել էի նաև, որ բացի դա, մի քանի քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել նաև Ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ: Հաղորդումները և ԶԼՄ այդ կապակցությամբ հրապարակումները ևս ուղարկվել էին ՀՀ ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար:

Երկու դեպքի առթիվ էլ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ:

Նշված առաջին դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309.1 հոդվածով ([խոշտանգում):

Երկրորդ նշված դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (բռնության գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Քրեական գործերն ընդունվել են վարույթ և կատարվում է նախաքննություն: Կապահովվի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որով բոլոր անձանց գործողություններին կտրվեն անհրաժեշտ իրավական գնահատականներ»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել