Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Գեղարքունիքի մարզի սիրելի’ բնակիչներ.
Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։
Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն ԲԱՑԱՍԱԿԱՆ է։
Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։
Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության և կյանքի համար և ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ։
Շարունակում եմ հորդորել խստորեն հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տանից դուրս գալ խիստ կարիքի պարագայում։
Եվ հետեւեք պաշտոնական լրահոսին։
Առողջ եղե՛ք»։