Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային հանգույցը շրջանցելու համար երկու ճյուղով մոտ 900 մետրանոց խողովակաշար է կառուցվում

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային հանգույցը շրջանցելու համար երկու ճյուղով մոտ 900 մետրանոց խողովակաշար է կառուցվում:

2019-21 թթ․ ոռոգման ցանցի արդիականացման եռամյա ծրագրի շրջանակներում իրականացվող միջտնտեսային, ներտնտեսային և մայր ջրանցքների հիմնանորոգման և նորոգման աշխատանքները շարունակվում են․ դրանք շահագործման կհանձնվեն նախատեսված ժամկետներում

Կոտայքի մայր ջրանցքի տարածքում կառուցվում է մոտ 900 մետրանոց խողովակաշար,
Արզնի- Շամիրամ ջրանցքում կառուցվում է 92 մետրանոց սեյսմակայուն ակվեդուկ,
Ուջանում կառուցվում է ակվեդուկ, նորոգվում են 7 կամուրջներ։

Ծրագրի շրջանակներում նախատեսված է կառուցել 60 կմ երկարությամբ 7 ինքնահոս ոռոգման համակարգեր, ինչի շնորհիվ տարեկան կտնտեսվի մոտ 5 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա՝ շուրջ 200 միլիոն դրամ արժեքով։

Կիրականացվեն ընդհանուր 60 մետր երկարությամբ միջտնտեսային ջրանցքների հատակի բետոնապատման աշխատանքներ, իսկ ներտնտեսային ոռոգման համակարգերում նորոգման աշխատանքների շնորհիվ կբարելավվի 107 համայնքների շուրջ 25 հազար հեկտար հողատարածքների ոռոգման գործընթացը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել