Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը։
Հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգի հասանելիության, ինչպես նաև լրացման կանոնների վերաբերյալ անհատական էլեկտրոնային փոստի միջոցով Հանձնաժողովը ծանուցել է բոլոր հայտարարատու անձանց՝ ըստ գերատեսչությունների կողմից ներկայացված ցանկերի։ Պաշտոնատար անձինք կարող են ծանուցումների վերաբերյալ հավաստիանալ՝ ստուգելով իրենց էլեկտրոնային փոստը։ Այն բոլոր դեպքերում, երբ հայտարարտու պաշտոնատար անձինք ծանուցումներ չեն ստացել, անհրաժեշտ է գրավոր դիմել Հանձնաժողով [email protected] էլ-հասցեով և տրամադրել էլեկտրոնային փոստի վավեր հասցե։
Ուշադրություն՝ անհրաժեշտ է մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը հայտարարգրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում մուտքագրել և հաստատել ընտանիքի անդամների տվյալները, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցեն։ Այս գործողությունը պարտադիր է բոլոր պաշտոնատար անձանց համար, նույնիսկ այն պարագայում, երբ նախկին հայտարարագրերում ընտանիքի անդամների տվյալներն արդեն ներկայացվել են։ Ընտանիքի անդամների տվյալների հաստատումից անմիջապես հետո ընտանիքի անդամները ևս կստանան հայտարարագրման պարտավորության վերաբերյալ ծանուցում։
Հիշեցնենք, որ հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ ընտանիքի անդամների համար 2020 թվականի մայիսի 31-ն է։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 հեռախոսահամարով, կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ. հասցեին։