«Դիտե՛ք մեդիագրագիտության վաղվա դասը, արե՛ք դա ամբողջ ընտանիքով: Ձեր ու մեր գլխացավանքները բավականին կպակասեն։
Ապրիլի 14-ին՝ 08։30-ից, Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը»՝
Աշխարհագրություն (11-րդ դասարան)
Թեմա՝ Մթնոլորտի աղտոտման աղբյուրները
Մեդիագրագիտություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Ինչպե՞ս տարբերել ճշգրիտ նորությունները կեղծիքից
Մաթեմատիկա (6-րդ դասարան)
Թեմա՝ Քանակ հաշվելիս սկզբունք պահպանելու կարևորությունը
Ֆիզկուլտուրա
11։15-ից կսկսվի «Բաց դասը»՝
Երկրաչափություն. Եռանկյան տարրերը, հավասարասրուն եռանկյուն, դրա հատկությունները
Ֆիզիկա. Մարմինների հավասարակշռության պայմանները
Բացի այդ, առավոտյան 08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինի 16 նոր տեսադաս՝
Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Մթնոլորտային ճնշման չափումը: Տորիչելիի փորձը
Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Ծանրաչափ: Անհեղուկ ծանրաչափ
Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Մթնոլորտային ճնշման կախումը բարձրությունից
Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Ջրմուղ: Մխոցավոր հեղուկային պոմպ
Հայոց պատմություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Մշակույթի վերելքը։ Կրթությունը
Հայոց պատմություն (9-րդ դասարան)
Թեմա՝ ՀՀ ներքաղաքական զարգացումները
Հայոց պատմություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Մշակութային կյանքը
Աշխարհագրություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Եվրասիայի կլիման
Աշխարհագրություն (7-րդ դասարան)
Թեմա՝ Անասնապահություն
Աշխարհագրություն (8-րդ դասարան)
Թեմա՝ Աֆրիկա
Հայաստանի աշխարհագրություն (9-րդ դասարան)
Թեմա՝ ՀՀ սպասարկման ոլորտը
Հանրահաշիվ (9-րդ դասարան)
Թեմա՝ Թվաբանական պրոգրեսիա և նրա առաջին n անդամների գումարի բանաձևը
Երկրաչափություն (9-րդ դասարան)
Թեմա՝ Կանոնավոր բազմանկյան մակերեսի, նրա կողմերի և ներգծյալ շրջանագծի շառավղի հաշվման բանաձևերը
Հանրահաշիվ (10-րդ դասարան)
Թեմա՝ Տանգենս և կոտանգենս ֆունկցիաների հատկություններն ու գրաֆիկները
Երկրաչափություն (10-րդ դասարան)
Թեմա՝ Կանոնավոր բուրգ: Հատած բուրգ
Հայոց պատմություն (6-րդ դասարան)
Թեմա՝ Հին Հայաստանի տնտեսությունը։ Բնակչությունը, քաղաքները և գյուղական համայնքը»,-նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։