Ապրիլի 15-ին Երևանում կունենանք արդեն +20 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան

Վաղը ցերեկվանից սկսած բոլոր մարզերում հավեսով տաքանում է։ Ապրիլի 15-ին Երևանում կունենանք արդեն +20 աստիճան տաքություն։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ ապրիլի 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ ապրիլի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել