ՊՆ-ն ՀՀ բոլոր մարզերում, խոշոր համայնքներում հսկիչ անցագրային կետեր է բացազատել, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն

Պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում, խոշոր համայնքներում հսկիչ անցագրային կետեր է բացազատել, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, իրականացնում զինծառայողների ջերմաչափում, գրանցում են յուրաքանչյուրին և հետո թույլատրում շարունակել ճանապարհը։

Ռազմական ոստիկանության հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և Արցախի սահմանին, որտեղ ոչ միայն ստուգվում են զինծառայողների փաստաթղթերը, այլև կատարվում են զինվորական մեքենաների և զինծառայողներին պատկանող մեքենաների ախտահանման աշխատանքներ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել