Ի՞նչ աշխատանքներ են տարվում արտակարգ դրությամբ պայմանավորված քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու ուղղությամբ, և ո՞ր դեպքերում է թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է տեսանյութ, որում ՀՀ ՃՈ մայոր Հայկ Դավթյանը մանրամասնում է Պարետի որոշումը: Ըստ այդմ, մարզ մտնելիս եւ դուրս գալիս ցանկացած փոխադրամիջոց պարտադիր կանգնեցվում է ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից: Պետք է առկա լինի տեղաշարժի թերթիկ, որում նշվելու է, թե ուր են գնում, որ ժամին և երբ են վերադառնալու: Նաև պետք է հստակ գրված լինի տեղաշարժի պատճառը:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/359046665001371/