«Երևան սիթի» սուպերամարկետների ցանցը հայտարարություն է տարածել այն մասին, որ հանրապետությունում տիրող իրավիճակից ելնելով, ցանցի բոլոր մասնաճյուղերը ժամանակավորապես անցնում են աշխատանքի ժամային նոր գրաֆիկի:
Համաձայն հայտարարության, ցանցի բոլոր մասնաճյուղերը բացվում են 08:30-ին և փակվում 22:00-ին, բացառությամբ Խորենացի փողոցում գտնվող մասնաճյուղը, որը բացվում է 10:00-ին և փակվում 21:00-ին:
Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցին, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց, որ սուպերմարկետների ժամային աշխատանքի գրաֆիկի հետ կապված պարետը որևէ որոշում չի ընդունել:
Սրանից հետևում է, որ վերոնշյալ սուպերմարկետների ցանցն իր հայեցողությամբ է անցել ժամային նոր գրաֆիկի և այլ խանութների համար սա պարտադիր պայման չէ:
Հավելենք, որ այս օրերին պարետի որոշմամբ, աշխատանքային պայմանների սահմանված չափանիշները խախտելու համար որոշ տնտեսվարողներին արգելվել է գործունեություն իրականացնել միայն 6 ժամով, որից հետո նրանք ևս իրենց գործունեությունը շարունակել են: