ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 38-ը տրամադրվել է Արարատի մարզպետարանին։
Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։
Նվիրաբերված սարքերը փոխանցվել են թվով 16 դպրոցների 3 և ավելի երեխաներ ունեցող սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել այս կարևոր գործընթացի։ Անհատներն ու կազմակերպությունները համակարգիչներն ու այլ սարքավորումները կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960)