Պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը. դեպքերն ավելացել են 20-ով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում այսօր՝ ապրիլի 7-ին հայտնեց, որ երեկվա համեմատ կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 20-ով, ծայրահեղ ծանր դեպքերի նվազում է եղել, այդ վիճակում գտնվող 2 քաղաքացիներն արդեն ավելի լավ են իրենց զգում:

«Վիճակագրությունը հուշում է, որ հնարավոր է, սահմանափակումների քաղաքակամությունն արդյունավետ է, խնդրում եմ առավել խստությամբ ու լրջությամբ պահել սահամնափակումները, որ երկուշաբթի օրվանից սկսենք ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե իհարկե վիճակագրությունը թույլ տա»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ երեկ դեպքերն ավելացել էին 11-ով:

«Այսօրվա դրությամբ 1400 մահճակալ ունենք կորոնավիրուսի համար նախատեսված, բայց այս պահի դրությամբ այդ մահճակալների կեսն է միայն զբաղված, ինչը նշանակում է, որ մենք շատ լարված չենք»,-հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

#Covid19

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել