ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 853, որից 87-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 758, բացասական թեստերը եղել են՝ 4287-ը, մահվան դեպքերը՝ 8-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 833-էր, բուժվածները՝ 62-ը, փաստացի բուժվողները՝ 763-ը, բացասական թեստերը՝ 4096-ը, մահվան դեպքերը՝ 8-ը: