Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում զանգվածային թեստավորում է կատարվելու․ «Մենք խնդիր ենք դրել, որ առաջիկա օրերին կորոնավիրուսի թեստերի օրական քանակը դարձնենք հազար, այժմ դրանք տատանվում են 200-400-ի միջակայքում:
Մոտ 70 հազար թեստեր ենք գնում, գիտական ինստիտուտներից մեկ հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն ստեղծելը: Մոլեկուլային կենսաբանության ինստիուտի համար 550 հազար դոլարի չափով հատկացում ենք անելու, մասնագետները վստահեցրել են, որ ստացվելու է դա: Այո, զանգվածային թեստավորում պատրաստվում ենք անել»,-ասաց նա:
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ շուտով ՀՀ-ն կհասնի օրական 400-500 թեստավորման, իսկ ավելի ուշ, նոր սարքավորումների ձեռքբերումից հետո, հնարավոր կլինի օրը 1500 թեստ անել։