Մալաթիայի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

Մարտի 17-21-ը ոստիկանության Մալաթիայի բաժնում մեքենաներից կատարված գողության վերաբերյալ երեք ահազանգ էր ստացվել:

Մարտի 17-ի առավոտյան Անդրանիկի փողոցում գողացել էին մի «Մերսեդեսի», իսկ մարտի 21-ի գիշերը` Րաֆֆու և Շերամի փողոցներում կայանված երկու «ԲՄՎ» մակնիշի մեքենաների կողային հայելիները:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Ձեռք բերված տեղեկությունների և փաստերի համադրությունը հուշում էր, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Նորագավիթի 34-ամյա մի բնակիչ:

Մարտի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, կասկածվողը Վանթյան և Ծերենցի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել