Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված գործողությունների մասին

Կառավարությունում տեղի ունեցավ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության գործողությունները։

Նա տեղեկացրել է, որ ոստիկանությունն ապրիլի 6-ի դրությամբ ուղեկցել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ մուտք գործող 515 բեռնափոխադրումների իրականացնող տրանսպորտային միջոց, ինչին ներգրավված են եղել ոստիկանության 477 կարգախումբ․ «Ուղեկցման ընթացքում սահմանափակվել են տրանսպորտային միջոցների վարորդների և նրանց փոխարինող անձանց երթուղուց դուրս տեղաշարժը, բացառելով բնակչության համար առողջապահական վտանգ ներկայացնող շփումները։ Բացի այդ, ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուղեկցել են 69 այլ տրանսպորտային միջոց»։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/2812993142112328/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել