Թեստավորման ենթարկվում են հիվանդությանը բնորոշ ախտանշաններ ունեցող անձինք

Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշումն իրականացվում է թեստավորման` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով: Թեստավորման ենթարկվում են հիվանդությանը բնորոշ ախտանշաններ (բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում) ունեցող անձինք:

Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ գանգատներ ունեցող քաղաքացիները այդ մասին տեղեկացնում են տարածքային պոլիկլինիկայի իրենց բժշկին: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում վերջիններս ինքնամեկուսացվում են կամ հոսպիտալացվում:

https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/543403532966343/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել