HSBC բանկը՝ վարկային արձակուրդի հնարավորության մասին

HSBC բանկը հայտնում է.

Ե՞րբ քաղաքացիները կարող են դիմել վարկային արձակուրդի.

Եթե ստեղծված իրավիճակում Դուք ժամանակավորապես հայտնվել եք ֆինանսապես անբարենպաստ պայմաններում, ժամանակավորապես նվազել են Ձեր պարբերաբար ստացվող եկամուտները կամ առաջացել են այլ օբյեկտիվ հանգամանքներ, որոնք կարող են խոչընդոտել Բանկում Ձեր գործող վարկային պարտավորությունները ժամանակին եւ պատշաճ սպասարկելուն, դիմե՛ք մեզ եւ մենք կդիտարկենք Ձեզ վարկային արձակուրդ տրամադրելու հնարավորությունը հետեւյալ եղանակներով՝

Անշարժ գույքով ապահովված վարկերի դեպքում.

  • Վարկի մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի եւ հաշվեգրվող տոկոսների մարումների հետաձգում նվազագույնը 3 եւ առավելագույնը 6 ամիս ժամկետով՝ վերաբաշխելով դրանք վարկի մնացած ամիսների վրա, կամ
  • Վարկի մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի մարումների հետաձգում նվազագույնը 3 եւ առավելագույնը 12 ամիս ժամկետով՝ վերաբաշխելով դրանք վարկի մնացած ամիսների վրա։ Այս պարագայում հաշվեգրված տոկոսագումարների վճարում ըստ ժամանակացույցի պարտադիր կլինի:

Առանց գրավի ապահովման վարկերի դեպքում.

  • Վարկի մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի եւ հաշվեգրվող տոկոսների մարումների հետաձգում 3 ամիս ժամկետով՝ վերաբաշխելով դրանք առավելագույնը վարկի մնացած ամիսների վրա կամ համամասնորեն երկարաձգելով վարկի մարման ժամակացույցը, որը չպետք է գերազանցի վարկային արձակուրդի ժամկետը կամ
  • Վարկի մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի մարումների հետաձգում նվազագույնը 3 եւ առավելագույնը 6 ամիս ժամկետով՝ վերաբաշխելով դրանք առավելագույնը վարկի մնացած ամիսների վրա կամ համամասնորեն երկարաձգելով վարկի մարման ժամակացույցը, որը չպետք է գերազանցի վարկային արձակուրդի ժամկետը։ Այս պարագայում հաշվեգրված տոկոսագումարների վճարում ըստ ժամանակացույցի պարտադիր կլինի:

Կարեւոր նշում. վարկային արձակուրդը չպետք է նույնականացնել տոկոսների հաշվարկման դադարեցման, սառեցման կամ զիջման հետ. վարկային արձակուրդի ընթացքում շարունակվելու են վարկային պայմանագրերով նախատեսված տոկոսագումարների հավելագրումն ու հաշվարկը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել