Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը, դա շատ կարևոր է համավարակի հաղթահարման ճանապարհին: Այս մասին գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այգի կհասցնենք դուրս գալ, բակում կհասցնենք զբոսնել, բնության գրկում խնջույքներ կհասցնենք կազմակերպել: Հիմա մեկուսացումը բնականոն ռեժիմին վերադառնալու լավագույն միջոցն է:
Հետևե՛ք Պարետատան ու Առողջապահության նախարարության ցուցումներին, որ կարողանանք ապահովել դրական դինամիկան»,-նշում է նա:
Հիշեցնենք նաև, որ այսօր՝ ապրիլի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկվա համեմատ կորոնավիրուսի նոր 11 դեպք է գրանցել, և եթե այս տեմպը շարունակվի, ապա հնարավոր կլինի երկուշաբթի օրվանից խիստ ռեժիմի թուլացումներ մտցնել: