ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 833, որից 62-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 763, բացասական թեստերը եղել են՝ 4096-ը, մահվան դեպքերը՝ 8-ը: Երեկվա համեմատ 11 նոր դեպք է ավելացել:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 5-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 822-էր, բուժվածները՝ 57-ը, փաստացի բուժվողները՝ 758, բացասական թեստերը՝ 3477, մահվան դեպքերը՝ 7-ը: