Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․ «Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը՝ (temporal reproduction number)` Rt-ն, մարտի 25-ից մեկ շաբաթ առաջ գնահատված մոտ 2 արժեքից հաջողվել է նվազեցնել մինչև 1.4-ի:
Rt գործակիցը ցույց է տալիս, թե 1 վարակված անձը պոտենցիալ քանի հոգու կարող է վարակել:
Այժմ նպատակը Rt-ն հնարավորինս նվազեցնելն է, որ այն 1-ից ցածր արժեք ունենա։
Սա կնշանակի, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կառավարելի է, իսկ առողջապահական համակարգը կկարողանա արդյունավետ սպասարկել հնարավոր ծանր դեպքերը: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի հետզհետե թեթևացնել սահմանափակումները ու աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի»,-նշված է հայտարարության մեջ :