Երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն․ ԱՆ փոխնախարար

«Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն: Պարզապես, հաշվի առնելով այն փաստը, որ ամեն օր աշխատանքի բերումով գտնվում եմ այն բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում է կորոնավիրուսային հիվանդության բուժօգնություն եվ սպասարկում` սահմանափակել եմ շփումս տարեց և (կամ) քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հետ, այդ թվում՝ ընտանիքիս անդամների»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սբատյանը՝ ի պատասխան տեղեկությունների, թե ինքն ու կինը մեկուսացել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի պալատներից մեկում:

Փոխնախարարը հավելել է, որ որեվէ հիվանդանոցում կամ հյուրանոցում չի բնակվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել