Արսեն Թորոսյանի հետ այցելել էինք Արտաշատի ԲԿ-ը, որը սպասարկում է միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ երեկ այցելել էինք Արտաշատի բժշկական կենտրոն, որն, ինչպես հայտնի է, օրեր առաջ վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտներին:

Նախարարի հետ ծանոթացել ենք ծառայությունների մատուցման ընթացքին։ Նշեմ, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված են բոլոր պայմանները, նախարարի գնահատմամբ էլ՝ այն լիովին համապատասխանում է ԱՀԿ պահանջներին։

Նշեմ նաև, որ Կենտրոնում հիվանդանոցային բուժում ստացող պացիենտները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական և հիգիենիկ պարագաներով, նրանց տրվում է 3-անգամյա սնունդ:

Շնորհակալություն եմ հայտնում մեր հերոս բուժաշխատողներին՝ ամենօրյա սրտացավ աշխատանքի համար։ Սիրելի քաղաքացիներ, հիշեք՝ նրանք օր ու գիշեր աշխատում են հանուն ձեր առողջության։

Դուք էլ մնացեք տանը հանուն նրանց»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել