Արցախում կորոնավիրուսի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ

Աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված` Արցախի Հանրապետությունում վերոնշյալ վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարի հրամանով կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ:

Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվական շտաբը։

Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներում կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ ու կորոնավիրուսի կասկածով հիվանդներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել