«Բարեվարքությունը և դրա տարրերը»․ կայացավ ԵԱՀԴ հերթական հեռավար դասընթացը

2020 թվականի ապրիլի 2-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «Բարեվարքությունը և դրա տարրերը՝ մասնագիտական արհեստավարժություն (կոմպետենցիա), հաշվետվողականություն, էթիկայի կանոններ և հակակոռուպցիոն վարքագիծ», դասախոսն էր՝  Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը։

Ըստ դասախոսի՝ լավ կառավարումն ու բարեխղճությունը փոխլրացնում են միմյանց, սակայն լավ կառավարումը ավելի շատ վերաբերում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ բարեխճությունը պետք է ներդրվի ցանկացած տեսակի կազմակերպությունում, անկախ իր գործունեության ոլորտից, կարգավիճակից, սեփականության և կազմակերպաիրավական ձևից:

Մասնագիտական արհեստավարժության մասին (կոմպետենցիա) խոսելիս դասախոսը կարևորեց  կրթական համակարգում գործնական գիտելիքների առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև անդրադարձավ կազմակերպություններում հաշվետվողականության ամրապնդմանը և ընդլայմանը։ Նա ներկայացրեց էթիկայի կանոնների պահպանման կարևորությունը կազմակերպություններում և շեշտեց աշխատողների կողմից կանոնների յուրացման անհրաժեշտությունը։  Հակակոռուպցիոն վարքագիծ ձևավորելու համար կարևորեց հակակոռուպցիոն արժեհամակարգը։

Արդյունավետ հանրային կառավարման տեսանկյունից, դասախոսի կարծիքով, կարևոր է նաև փոխհամաձայնությունը, թափանցիկությունը, արագ արձագանքելու կարողությունը:

Դաընթացի ժամանակ ունկնդիրները ստացան անհատական աշխատանք և կատարեցին քննարկումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել