Ֆիզիկապես չենք կարող մշտադիտարկում անել բոլոր այն տնտեսավարողների մոտ որոնց թույլ է տրված աշխատել արտակարգ իրավիճակում. Հակոբ Ավագյան

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լիազորված է ստուգումներ իրականացնել նաև այն վայրերում, որտեղ այս օրերին աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը գրում է.

Մենք ֆիզիկապես չենք կարող մշտադիտարկում անել բոլոր այն տնտեսավարողների մոտ որոնց թույլ է տրված աշխատել արտակարգ իրավիճակում, եթե նույնիսկ ներդնենք մեր տեսչականի ողջ ռեսուրսը։
Բայց մենք բարձր ենք գնահատում այն գործատուների, ձեռնարկատերերի, բիզնեսների սեփականատերերի պատասխանատվությունը, որոնք այս օրերին պահպանում են ուղեցույցով հաստատված սանիտարահիգիենիկ կանոնները, աշխատողներին ապահովում են անհատական պաշտպանիչ միջոցներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել