Արտաշատի ավագանու անդամներ Վարդան Խաչատրյանի, Սուրեն Ասատրյանի, գործարար Համլետ Թարվերդյանի, «Օրին ֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Քոչարյանի և «Ֆարմ-մակ» ՍՊԸ-ի տնօրեն Կարապետ Մարգարյանի աջակցությամբ՝ Արտաշատի ծանր կացության մեջ հայտնված 40 ընտանիքի ևս տրամադրվել է առաջին անհրաժեշտության սննդամթերքով փաթեթներ։
Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։
Համայնքապետարանի աշխատակիցներն անձամբ են հասցրել սննդամթերքը շահառու ընտանիքներին: