Կերեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից նկարներ են հրապարկեվ, որտեղ երևում են պատրաստված տասնյակ մահճակալներ՝ անհրաժեշտության դեպքում շենքը մեկուսարան դարձնելու համար:
Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն այս մասին գրում է. «Նախասրահից է այս լուսանկարը։ Եկեք մեր կարգապահությամբ ու պատասխանատվությամբ այնպես անենք, որ թույլ չտանք այս մահճակալներն օգտագործվեն։ Մենք դա կարող ենք անել, եթե ՄՆԱՆՔ ՏԱՆԸ»։