Անահիտ Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Երևանի Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի՝ ՀՀ ԱՍՀ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Մալաթիա-Սեբասիա սոցիալական ապահովության տարածքային բաժնի 23.12.2010 թվականի թիվ 54/14-2119 և ՀՀ ԱՍՀ նախարարության 06.07.2011 թվականի թիվ սս/սս-1-/5746-11 մերժումները վերացնելու և պատասխանողին մասնակի կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Ա.Սիմոնյանը հայտնել է, որ ինքը 1984 թ. հունիսի 1-ից առ այսօր աշխատում է Երևան քաղաքի Ե.Չարենցի անվան N 67 հանրակրթական դպրոցում։ 2010 թ. դեկտեմբերի 1-ին՝ 55 տարին լրանալու կապակցությամբ, դիմել է ՀՀ ԱՍՀ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությւսն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակ ստանալու նպատակով, ինչը նախատեսված է եղել այդ ժամանակ գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րղ մասով։
ՀՀ ԱՍՀ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժինը մերժել Ա.Սիմոնյանի դիմումը հետևյալ պատճառականություններով.
1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իր ապահովագրական ստաժը հաշվարկվել է 8 տարի 10 ամիս 22 օր՝ այսինքն միայն 1994թ. միևչև 2003թ. ուսուցչի պաշտոնում աշխատած ժամանակաշրջանը.
2. Ե.Չարենցի անվան N 67 դպրոցում 1984թ. հունիսի 1-ից մինչև 1994թ. սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակաշրջանում ուսուցչի պաշտոնում աշխատած ստաժը՝ ընդհանուր առմամբ ավելի քան 10 տարի, որպես համատեղությամբ աշխատած ստաժ չի համարվել մասնագիտական ստաժ և չի համարվել երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք տվող մանկավարաժական գործունեություն։
ՀՀ վարչական դատարանը որոշեց Անահիտ Սիմոնյանի հայցը բավարարել և պարտավորեցնել ՀՀ ԱՍՀ նախարարությանը Անահիտ Սիմոնյանին նշանակել մասնակի կենսաթոշակ 03.12.2010 թվականից սկսած։
Աղբյուրը` Իրավաբան.net