Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։
Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ:
Քաղաքապետը բուժաշխատողների ֆոնդին կփոխանցի մարտ ամսվա աշխատավարձը՝ ամբողջությամբ:
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/211444776752846/UzpfSTE0MDUyMDgwODk6MTAyMTg0MjQwODcwNTkyMjg/