ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը: Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են»:
Հիշեցնեք, որ Շուշան Ստեփանյանը այսօր այցելել էր մեկուսացված զինծառայողներին և ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում զրուցել նրանց հետ։