Դատապարտյալները վարձատրվող աշխատանքի իրավունք ունեն, որի կարգը և պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Դատապարտյալին աշխատանքի ներգրավելիս ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը և հնարավորինս՝ մասնագիտությունը։
Աշխատանքով ապահովելիս առաջնությունը տրվում է այն դատապարտյալին, ով ունի գույքային պարտավորություններ կամ գտնվում է նյութական ծանր վիճակում: Դատապարտյալի աշխատանքի ամսական վարձատրությունը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձից։
Աղբյուրը` Իրավաբան.net