Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Իսրայելի նախագահի հետ, որից հետո Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրույց է ունեցել Իսրայելի գործընկերոջ հետ։
Այս մասին նա հայտնում է.
«Նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։
Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։
Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ»։