Ապացույցներ կեղծելը հանցագործություն է:
Քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Քրեական գործով ապացույցներ կեղծելը հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի կամ պաշտպանի կողմից պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի կամ պաշտպանի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելը, որը՝
1) կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով,
2) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Աղբյուր՝ Իրավաբան.net