Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որում ասվում է․
«Չափազանց կարևոր և ոգևորիչ է, երբ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված պայքարը միավորում է բոլոր ուժերին, երբ գործադրվում են հնարավոր միջոցներ և ռեսուրսներ՝ աջակցելու վիրուսի կանխարգեմանն ուղղված միջոցառումներին:
Հպարտությամբ եմ արձանագրում այն, որ այս օրերին տարբեր պետական և մասնավոր ընկերություններ, պարզապես կամավորներ, ձեռնարկում են փոքրիկ, բայց իրականում շատ կարևոր ակցիաներ՝ վարակի հաղթահարմանն ուղղված, ինչի համար ասում եմ՝ «շնորհակալություն»:
Օրինակ, Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները անակնկալ նվերներ էին պատրաստել և փոխանցել Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում մեկուսացված երեխաներին:
Նվերների տեղափոխումն ու հանձնումը կատարվել է անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ»։