Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում 2020 թվականի մարտի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մարտիրոսյան փողոցի 1-ին երթևեկելի գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում՝ միայն դեպի աջի փոխարեն:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/03/90247716_2469312473382417_8909521931674320896_n.jpg)