Մարտի 23-24-ին ունենք տաք օդի ևս մեկ ալիք. Գագիկ Սուրենյան

Մարտի 23-24-ին ունենք տաք օդի ևս մեկ ալիք։

Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով»,-նշում է նա:

Հավելենք, որ մարտի 20-21-ին առանձին շրջաններում, 22-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով, հովտային շրջաններում անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել