Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է հեռահար դասերի դասացուցակը․ «Տեղյակ եմ, որ այսօրվա դասերը հավանել են նաև մեծահասակաները։ Աշակերտների հետ միասին վերականգնում ենք մոռացված գիտելիքը։
Մարտի 20-ի դասացուցակը
Մարտի 20-ին՝ ժամը 08։30-ից Առաջին ալիքի եթերում կսկսվի «Հանրային դասը»՝ մայրենի, մեդիագրագիտություն և պատմություն առարկաներից։ 14։00-ից դասերը կշարունակվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում։
Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝
✅Մայրենի (4-րդ դասարան)
Թեմաներ՝ Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք (հայկական ժողովրդական հեքիաթ), Լեոնարդո դա Վինչի – «Դեղձենին»,Անահիտ Պարսամյան – «Հրաշք վրձինը»
👨🏫Ուսուցիչ՝ Դավիթ Գյուրջինյան
✅Պատմություն (7-8-րդ դասարաններ)
Թեմաներ՝ Կիլիկյան Հայաստան, պետության կայացում,
Կիլիկյան Հայաստան, Լևոն Մեծագործ, պետության զարգացում
Հայատառ գրատպության հիմնադրում
👨🏫Ուսուցիչ՝ Զոհրաբ Գևորգյան
✅Մեդիագրագիտություն (7-8-րդ դասարաններ)
Թեմաներ՝ Ինտերնետում ամեն ինչ պետք է ստուգել, Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգների մասին, Ի՞նչ անել, եթե ինտերնետում ծուղակն ես ընկել
👨🏫Ուսուցիչ՝ Սամվել Մարտիրոսյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կհեռարձակվեն՝
✅14։00 – Հայոց լեզու, թեմա՝ Բայ․ ձևաբայեր, դերբայներ (7-րդ դասարան)
✅14։30 – Հայ գրականություն, թեմա՝ Համո Սահյան (7-րդ դասարան)
✅15։00 – Հայոց լեզու, թեմա՝ Գոյականական անդամի լրացումներ․ բացահայտիչ (8-րդ դասարան)
✅15։30 – Հայ գրականություն, թեմա՝ Մեծարենց․ ստեղծագործության ընդհանուր բնութագիրը (8-րդ դասարան)»,-նշված է հայտարարության մեջ։