Ուսուցիչների լայն ներգրավվածությունը ուղղակի հիացնում է. Արայիկ Հարությունյանը հեռավար կրթության մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Տեսնում եմ, որ դասերի հեռուստատեսային հեռարձակումը մեծ ընդունելության է արժանացել և ոգևորություն առաջացրել: Էլ չեմ ասում հեռավար կրթության տարբեր գործիքների կիրառման մասին:

Ուսուցիչների լայն ներգրավվածությունը ուղղակի հիացնում է: Առանց ձեզ արդյունքը չնչին կլինի:

Շնորհակալ եմ համագործակցության համար:

Հ.Գ. Գիտեմ, որ կան որոշ տեխնիկական խնդիրներ, բայց դրանք շտկել հնարավոր է: Կարևոր էր լավ մեկնարկը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել