Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում՝ մարտի 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին շրջաններում, 22-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով, հովտային շրջաններում անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 24-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝

Մարտի 19-ի ցերեկը և 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում  են տեղումներ, 21-ին սպասվում է  կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել