ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է․ «ՍՈւՏ է․․․ադրբեջանական հաքերների կողմից հայկական օգտահաշիվների միջոցով ապատեղեկատվություն է տարածվում հայկական խմբերում, խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել…հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին»մ,-նշել է նա։
