Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հեռավար կրթության հարթակի առաջին օրվա դասերը։
«Հանրային դասից» հետո դասերը կշարունակվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel էջում։
Մարտի 19-ի դասացուցակը՝
✔️11։00 – Հայոց լեզու, թեմա՝ «Բառարանագրություն» (10-րդ դասարան)
✔️11։45 – Հայ գրականություն, թեմա՝ Շիրվանզադեի «Քաոսը» (10-րդ դասարան)
✔️12։30 – Մաթեմատիկա, թեմա՝ «Թվի մասը գտնելը» (4-րդ դասարան)
✔️13։15 – Մայրենի, թեմա՝ «Կռունկը» (2-րդ դասարան)
✔️14։00-ից – Կենսաբանություն, թեմա՝ «Միջատների դերը բնության մեջ և մարդու կյանքում» (7-րդ դասարան)
✔️14։30 – Կենսաբանություն, թեմա՝ «Մարսողությունը մարսողական ուղու տարբեր բաժիններում» (8-րդ դասարան):
Նա ավելի վաղ հայտնել է, որ ամեն առավոտ 8:30-ից 9:30-ը և 11:30-12:40-ը դասընթացներ են անցկացվելու Հանրային հեռուստաընկերության եթերում: Քիչ առաջ նախարարը նոր հայտարարություն տարածեց, որում ասվում է.
«Ucom ընկերությունը մեզ տրամադրել է առանձին հեռուստաալիք կրթական ծրագրերը հեռարձակելու համար: Քիչ առաջ զանգ ենք ստացել նաև Ռոստելեկոմից, նրանք նույնպես համագործակցելու լավ առաջարկ ենք արել:
Շնորհակալություն մեր գործընկերներին»: