Թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք․ ԱՆ

Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք:

Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել