Ռենտգեն սարքի միջոցով հանձնուքի մեջ թմրամիջոց է հայտնաբերվել

2020 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Հ. Հ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի կողմից բերված հանձնուքը ռենտգեն սարքով զննության ենթարկելիս 400 մլ տարողությամբ շամպունի 2 տարաներում հայտնաբերել են կասկածելի խտությամբ հեղուկ զանգված։

Այս մասին տեղեկացնոում են Քրեակատարողական ծառայությունից։

Դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ շամպունի տարաներում առկա է եղել հեղուկին խառնված, առանձնապես խոշոր չափերի՝ 1,426 գրամ քաշով, մեթադոն տեսակի թմրամիջոց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել