Երևանի պետական համալսարանը աջակցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին:
Այս մասին հայտարարություն է տարածել Մայր բուհը:
Երևանի պետական համալսարանը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 միլիոն ՀՀ դրամ:
ԵՊՀ-ն մեկ անգամ ևս հիշեցնում և հորդորում է անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները: