ՀՔԾ-ն դադարեցնում է դիմումների առձեռն տարբերակով ընդունումը

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես  դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:

Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից։

Խնդրում ենք այսուհետ վերը նշված փաստաթղթերը ուղարկել ծառայության էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34711) 900 029 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել