Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի գործընկերների հետ, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Նազարբեկյան փողոցից բերման են ենթարկվել 40 և 37-ամյա տղամարդ ու կին։ Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվեց 4 գրամից ավելի ափիոն։ Տղամարդու մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց քացախաթթվի անհիդրիդով ներարկիչ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեց նաև նրանց վարձակալած բնակարանը։
Հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող զանգված, թմրամիջոցի պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ և այլն։ Տղամարդը կալանավորվել է, կինը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Կատարվում է նախաքննություն։